Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն դեղին, մոխրագույն և մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ:
Դեղին աչքեր. Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով բնութագրվում են օձերը և վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են դուրս գալ ցանկացած իրավիճակից: Սակայն, նրանց բնորոշ հուզականությունը դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ եւ հեշտությամբ կարող են բացահայտել սուտը:
Մոխրագույն աչքեր. Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ շատ աշխատասեր են:: Այսպիսի մարդկանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Մոխրականաչ աչքեր. Մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ աշխատասեր, հոգատար, զգույշ և խելամիտ անձնավորություն են: Նրանք օժտված են համբերությամբ,հաստատակամությամբ և վստահությամբ: Որոշում կայացնելիս Նրանք լսում են ոչ միայն գիտակցությանը, այլ նաև սրտի ձայնին: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք կարող են աջակցել մարդկանց: Ուշադիր են ընկերների նկատմամբ, կարող են կիսել վիշտն ու դառնությունը: Ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են մեղմությունը, զգայունությունը, կշռադատելու կարողությունը և անսահման բարությունը:
Комментариев нет:
Отправить комментарий