Դժվար թե այս հոդվածը կարդացողներից որևէ մեկը ցանկանա իր հանգիստը անցկացնել ձորում, որտեղ չկա ոչ մի տեսարժան վայր և հարմարության որևէ միջոց: Սակայն, այս մեկը, որի մասին կկարդաք, ամենայն հավանականությամբ կհետաքրքրի և կկանչի բոլորին:
Նախագծի ղեկավարները ցանկանում են այստեղ կառուցել ստորգետնյա հյուրանոց, որը կունենա բազմաթիվ հարմարանքներ լիակատար հանգստի համար: Ապագա հյուրանոցի մեծ մասը լինելու է գետնի տակ: Այն ունենալու է 16 հարկ, որոնցում կլինի 380 սենյակ: Իսկ ահա ձորի հատակին՝ ապագա հյուրանոցի առաջ, հեղինակները ցանկանում են կառուցել արհեստական լճակ, որտեղ կհանգստանան հյորերը: Իսկ ահա հյուրանոցի ներքևում՝ արհեստական լճակի տակ, լինելու է երկհարկանի ռեստորանը:
Հասկանալի է, որ նմանատիպ համալիրի կառուցումը բավականին երկարաժամկետ գործ է: Ավելի կոնկրետ, մասնբագետների հաշվարկով, շինարարությունը կտևի երկուսուկես տարի: Համալիրի մի մասը պլանավորվում է դարձնել զվարճանքների կենտրոն:
Դժվար թե այս հոդվածը կարդացողներից որևէ մեկը ցանկանա իր հանգիստը անցկացնել ձորում, որտեղ չկա ոչ մի տեսարժան վայր և հարմարության որևէ միջոց: Սակայն, այս մեկը, որի մասին կկարդաք, ամենայն հավանականությամբ կհետաքրքրի և կկանչի բոլորին:


Комментариев нет:
Отправить комментарий