вторник, 24 апреля 2012 г.

ինտերնետ, ինտերնետ…


    Այս տեսարանը 21-րդ դարի մարդկանց ամենատիպիկ նկարագրությունն է: Համակարգիչն այսօր մեզ համար կարող է ծառայել և՛ որպես ռադիո, և՛ որպես թերթ, և՛ որպես հեռուստացույց, և՛ որպես :)  հայրիկ  :( … սարսափելի է: Չնայած, ասում են` ինտերնետը, ինֆորմացիոն ազատությունը, և դրա հետ կապված ամեն բան դրական փոփոխություն է մարդկության համար:
Մի կողմից, դեեե հա՛, լա՛վ է, որ նման առավելություն ունենք մեկ դար առաջ եղած մարդկանց համեմատ, բայց այդ ամենն ախր անվերահսկելի է: Համաձայն եմ՝ հետաքրքրությունն ազատության մեջ է, իսկ ու՞ր կորավ պատասխանատվությունը, այն, որ անհատական է, բարոյական է:

Մյուս կոմից էլ, եթե չլիներ ինտերնետը, և ինձ արդեն շատ հարազատ դարձած բլոգս, հիմա չէի կարողանա գրել: Բայց նույն բլոգներն էլ հաճախ գործիք են դառնում ընթերցողի հոգեբանական ներազդման: Ինքս ինձ խոստացել եմ հոգեբանորեն ներազդող ոչինչ չգրել իմ բլոգում: Քեզ էլ եմ խոստանում. դե հանգիիիստ սրտով կարդա : :) Ես քո փոխարեն ինտերնետս disconnect կանեի:
- ………


- Ի՞նչ:
- …………
- Հաաա՛, իմ աչքերն էլ են արդեն հոգնել:

Комментариев нет:

Отправить комментарий