Համակարգչի ստեղնաշարի վրա կան որոշ ստեղներ, որոնք անհասկանալի են համակարգչատերերի մեծ մասի համար: Օրինակի համար հենց F1-F12-ը, որոնց այժմ կուսումնասիրենք առանձին-առանձին:
1. F1
Եթե բացել եք մի ծրագիր, սակայն չգիտեք թե ինչպես օգտագործել, ապա սեղմեք F1: Սեղմելու հետևանքով ծրագիրը կբացի “օգնություն ֆայլի մասին” կենտրոնը, որը որոշ ծրագրերում կբացվի օնլայն ռեժիմով:
2. F2
Նախ շնորհակալություն 1 կետը ստուգելու համար: 
Իսկ հիմա ընտրեք ինչ որ թղթապանակ/ֆայլ և սեղմեք F2: Վերջինիս միջոցով կարող եք անվանափոխել նրանց:
3. F3
F3 սեղմելը կտա նույն արդյունքը, ինչ որ ctrl+f սեղմելը, որովհետև երկու դեպքում էլ բացվում է որոնման պատուհանը:
4. F4
Բացեք ցանկացած թղթապանակ և ինքներդ տեսեք, թե ինչ ֆունկցիա է կատարվում
(ավելի հաջող բացատրություն չկա ):Բացի այդ, Mozilla Firefox-ի և Internet Explorer-ի ժամանակ բացում է ”որոնման պատմությունը”: Թե ասեք Google Chrome-ն ինչից էր պակաս… 
5. F5
Թերևս F-երի դասից ամենասիրված ստեղնը
: Թարմացնում է բոլոր էջերը:
6. F6
Ցուցադրում է URL հասցեն:
7. F7, F8, F9
Սրանք թերևս ոչ մի կարևոր ֆունցկիա էլ չեն կատարում, բացառութամբ որոշ ծրագրերի՝ որտեղ կատարում են տարբեր գործողություններ:
8. F10
Բացում է Menu նավիգացիան (օրինակ My Computer-ում):
9. F11
“Պատուհանային” ցուցադրումից անցնում է դեպի ամբողջական էկրանի ցուցադրում:
10. F12
Internet Explorer-ի և Google Chrome-ի դեպքում ցուցադրում է էջի HTML կոդը, իսկ MS-Word-ում փոխարինում է “Save-As” դիալոգին:
Ինչպես նկատեցիք, ամենակարևոր ֆունկցիան կատարում էին F1-F6 ստեղները:
Հեշտացրեք ձեր աշխատանքը համակարգչի հետ
:
Հեշտացրեք ձեր աշխատանքը համակարգչի հետ
Комментариев нет:
Отправить комментарий