Մարդ կա իրա 5-րդ խանութնա սարքում, իսկ մարդ կա փող չունի խանութ գնալու............
Մարդ կա շոր չունի հագնելու, ամառ ձմեռ նույնովա.......... Մարդ էլ կա առավոտը բացումա պահարանը ու չի կողմնորոշվում ինչ հագնի, էնքան տեսականի ունի...........
Մարդ կա իրա բազմահազարավոր Մերսեդեսներից մեկի բանալին կորցնումա մի հատ ախ էլ չի քաշում, իսկ մարդ կա դրամապանակը կորցնումա, մեջը 1000 դրամ ու էդ օրը իրա ընտանիքը սովածա մնում......
Մարդ կա իրա թեկնածություննա դնում, որ ընտրվի նախարար, մարդ էլ կա 5000 դրամա ստանում ու խաբվելով գնում էդ /ԹԵԿՆԱԾՈՒԻՆ/ ընտրում......
Մարդ կա ուտումա, որ ապրի, Մարդ էլ կա ապրումա, որ ուտի.......
Մարդ կա սաղ ամառ աշխատումա, որ գոնե ձմեռը ալյուր ունենան,,, որ իրա էրեխեն հաց ուտի....... իսկ մարդ էլ կա սաղ ամառ Մալդիվներում, Անթալիաներում ու Մայամիներում մանա գալիս, որ ձմեռը իրա լավ տղեն պատմելու բան ունենա իրա ընկերներին...........
Մարդ կա աշխարհն է շալակած տանում...... Մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի...... (Մեծն Սևակ)
Комментариев нет:
Отправить комментарий