Նոր տրանսպորտային միջոցներ ՝ ամպեր
Ապագայում մարդիկ կարող են ճանապարհորդել երկնքում ոչ միայն ինքնաթիռով ,այլ նաև արհեստական ամպերի միջոցով:Այն շարժվելու է նույն սկզբունքով,որով շարժվում են ամպերը,այսինքն ՝ կգնան այնտեղ ,որտեղ կքշի քամին:Այս ճամփորդությունը ընտրած մարդիկ չեն իմանա ուր է քշում իրենց քամին և կշարժվեն,բնականաբար,քամու ուղղությամբ:Այս զարմանալի հասարակական տրանսպորտի դիզայները Տիագո Բարրոսն է Պորտուգալիայից:Առաջինը նրանով կճամփորդեն արկածների սիրահարները ,քանի որ այն մեծ անակնկալներ ու նորություններ կպարգևի ճամպորդներին:Տեխնածին ամպը պողպատյա կառույց է, որին ամրացված է մի քանի խոշոր փուչիկներ:Ողջ համակարգը հիշեցնում է օդանավ, բայց միայն ամպերի տեսքով:Այն ունի շատ տարօրինակ ու ֆանտաստիկ տեսք,բայց գուցե և մի քանի տարի հետո այն դառնա շատ սովորական փոխադրամիջոց բոլորիս համար:



Комментариев нет:
Отправить комментарий