Մի կողմից, դեեե հա՛, լա՛վ է, որ նման առավելություն ունենք մեկ դար առաջ եղած մարդկանց համեմատ, բայց այդ ամենն ախր անվերահսկելի է: Համաձայն եմ՝ հետաքրքրությունն ազատության մեջ է, իսկ ու՞ր կորավ պատասխանատվությունը, այն, որ անհատական է, բարոյական է:
Մյուս կոմից էլ, եթե չլիներ ինտերնետը, և ինձ արդեն շատ հարազատ դարձած բլոգս, հիմա չէի կարողանա գրել: Բայց նույն բլոգներն էլ հաճախ գործիք են դառնում ընթերցողի հոգեբանական ներազդման: Ինքս ինձ խոստացել եմ հոգեբանորեն ներազդող ոչինչ չգրել իմ բլոգում: Քեզ էլ եմ խոստանում. դե հանգիիիստ սրտով կարդա :
Ես քո փոխարեն ինտերնետս disconnect կանեի:
Комментариев нет:
Отправить комментарий